Posted by journ.brusov on Май 7th, 2012
Այսօր Եվրախորհրդարանի անդամ Լեոնիդաս Դոնսկիսը նամակով դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` հայտնելով իր անհանգստությունը և զարմանքը ՀՀ իշխանությունների տարօրինակ գործողությունների պատճառով ստեղծված վիճակի վերաբերյալ: Նամակում մասնավորապես ասվում է.Նամակի բնօրինակը
Ձերդ գերազանցություն նախագահ Սերժ Սարգսյան,
Ես գրում եմ որպես Եվրոպական խորհրդարանի անդամ, ինչպես նաև Լիտվայի Վիտաուտաս Մագնուս համալսարանի պրոֆեսոր՝ Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր պրոֆեսոր Սուրեն Զոլյանի խնդրի վերաբերյալ:
Իմ ուշադրությունն է գրավել այն, որ պրոֆեսոր Սուրեն Զոլյանը ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից ստացել է “խիստ նկատողություն”, ընդհուպ մինչև ռեկտորի՝ իր պաշտոնից հեռացվելը և պաշտոնանկ արվելը: Նման նկատողությունը նրան տրվել է միայն այն պատճառով, որ նա մասնակցել է սույն թվականի մարտի 21-23 Ստրասբուրգում կայացած Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիայի փորձագետների հանձնաժողովի 41-րդ նիստին: Այս նիստը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի կողմից. մի կազմակերպություն, որի նպատակն է մարդու իրավունքների պաշտպանության ապահովումը ամբողջ աշխարհում, որը վայելում է միաջազգային ճանաչում և հարգանք, ավելին, որի անդամ է հանդիսանում նաև Հայաստանը:
Posted by journ.brusov on Май 6th, 2012
Թբիլիսիի Իվան Ջախաշվիլիի անվան պետական համալսարանի պրոֆեսոր Նինո Չիկովանին բաց նամակ է հղել ՀՀ վարչապետին` խնդրելով Հայաստանի իշխանություններին վերանայել Սուրեն Զոլյանի հանդեպ կայացրած անարդար որոշումը: Նամակին կարող եք ծանոթանալ ստորև.
Уважаемый Тигран Суренович,
Меня поразило известие об отстранении профессора Сурена Золяна от должности ректора Ереванского лингвистического университета имени Валерия Брюсова. Думаю, что это необдуманное решение может нанести вред не только вышеназванному университету, но и престижу образовательной системы Армении в целом. Я и мои коллеги знаем профессора Сурена Золяна как выдающегося ученого, …автора чрезвычайно интересных исследований и блестящего организатора; нам чрезвычайно дорог его вклад в развитии грузино-армянских связей.
Posted by journ.brusov on Май 4th, 2012
Գրողների և հրատարակիչների միջազգային միության անդամներ Լևոն Օսեպյանը, Հմայակ Տեր-Աբրահամյանցը, ինչպես նաև Մոսվայի հումանիտար համալսարանի պրոֆեսոր Արսեն Մելիտոնյանը անհանգստությամբ են ընդունել Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Ս. Տ. Զոլյանի պաշտոնանկության մասին լուրերը: Մայիսի 3-ին վերջիններս բաց նամակ են հղել վարչապետ Տիգրան Սարգսյանին` անդրադառնալով ԵՊԼՀ ռեկտոր Սուրեն Զոլյանի աշխատանքից ազատվելու հարցին: Ստորև կարող եք ընթերցել նամակը.
Премьер-Министру Республики Армения Тиграну Саргсяну
Уважаемый Тигран Суренович!
Считаем ситуацию, сложившуюся с незаконным увольнением Сурена Золяна – выдающегося ученого мирового значения, ректора Ереванского Государственного Лингвистического университета им. Валерия Брюсова, вызовом общественному мнению республики, европейскому, в том числе российскому, научному сообществу.
Posted by journ.brusov on Май 4th, 2012
Երեկ` 03.05.2012-ին, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի բոլոր աշխատակիցները ստացել են ռեկտորի պաշտոնակատար Գայանե Գասպարյանի արձակած կարգապահական հրամանները, որոնց մեկնաբանություններ տալու փոխարեն առաջարկում ենք ընթերցել ստորև.
ԵՊԼՀ անվտանգությունն ապահովող ծառայության պետին
ԵՊԼՀ գրասենյակին և կադրերի բաժնին
ԵՊԼՀ բոլոր ստորաբաժանումներին
Գիտխորհուրդը հետաձգելու վերաբերյալ
«Ազատ ուսանողների ֆորում»
Posted by journ.brusov on Май 4th, 2012
Բրյուսովի ուսանողները պահանջներ են ներկայացրել ՀՀ կառավարությանը. կամայականությունների վերացում, դիպլոմների իրավական հստակեցում, ուսանողների իրավունքների վերականգնում և բուհի ինքնավարություն
Մենք՝ Երևանի Վ. Բրյուսովի անվան համալսարանի ներքոստորագրյալ ուսանողներս հայտարարում ենք հետևյալը.
Վերջին շաբաթների ընթացքում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի կողմից տեղի է ունեցել մեր համալսարանի ռեկտորի հեռացման կամայական որոշում, որից հետո ԵՊԼՀ ուսանողների մեծաքանակ բողոքը մինչև օրս մնացել է անպատասխան ՀՀ պատկան մարմինների կողմից:
Posted by journ.brusov on Май 3rd, 2012
Արդեն 19 տարի է ինչ ամբողջ աշխարհը մայիսի 3-ը նշում է` որպես Մամուլի ազատության միջազգային օր:
1993 թվականի դեկտեմբերի 20-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հատուկ բանաձևով մայիսի 3-ը հռչակել է Մամուլի ազատության միջազգային օր: Մայիսի 3-ն այն օրն է, երբ աֆրիկյան Նամիբիայի մայրաքաղաք Վինդհուկում աֆրիկյան երկրների ազատ մամուլի ներկայացուցիչներն ընդունել են Վինդհուկյան հռչակագիրը, որով կոչ է արվում կառավարություններին՝ ապահովել մամուլի ազատությունն ու նրա ժողովրդավարական բնույթը: Հռչակագրում ընդգծվում էր, որ ազատ և անկախ մամուլը յուրաքանչյուր ժողովրդավար հասարակության կարևորագույն մասն է համարվում:
Posted by journ.brusov on Май 2nd, 2012
Վերջին մի քանի օրերի ընթացքում շատ վիրավորանքներ հնչեցին դասախոսներից ուսանողներին և հակառակը: Ազատ Ուսանողների Ֆորումը դատապարտում է նման պահվածքը թե ուսանողների, թե դասախոսների կողմից և ուզում հստակեցնել բոլոր կողմերի համար, որ մենք ոչինչ չունենք ոչ դասախոսների, ոչ էլ նորանշանակ պաշտոնակատար Գայանե Գասպարյանի դեմ, որի ունեցած ավանդը և վաստակը խորոպես գնահատում ենք: Ազատ Ուսանողների Ֆորումը դատապարտում է ցանկացած գործողություն, որը սեպ կխրի դասախոսների և ուսանողների միջև:
Posted by journ.brusov on Май 2nd, 2012
Արդեն երկար ժամանակ է, ինչ քաղաքը ու հատկապես երիտասարդությունը խոսում են բրյուսովյան իրադարձությունների մասին: Ոմանք հիացմունքով, ոմանք թերահավատորեն, ոմանք էլ քամահրանքով ու խիստ մերժողական կեցվածքով են հանդես գալիս կատարվողի հանդեպ, բայց դրա մասին չէ, որ ուզում ենք խոսել: Շատ ավելի ցավալի հարցեր կան քննարկելու: Մեր ուսանողները և բուհի կողքին կանգնած դասախոսները վերջին շրջանում ոչ հայկական համարներից ստանում են սպառնալիքներ: Պատկերացնու՞մ եք` սպառնալ սեփական կարծիքն արտահայտելու համար: Բայց մի րոպե… ուրեմն այդ ինչու՞ պայքարողները չեն սպառնում իրենց խանգարողներին: Որքանո՞վ են ուսանողական նախաձեռնությանը դեմ արտահայտվողները վստահ, որ իրենք ճիշտ են: Աաաա… հասկացանք…